Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հայաստանի ոչնչացման գործընթացը դադարեցնելու մի ձև կա` հրաժարվել արևմտյան վեկտորից

Հայաստանի ոչնչացման գործընթացը դադարեցնելու մի ձև կա` հրաժարվել արևմտյան վեկտորից
03.02.2024 | 06:57

Մի քանի օր առաջ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարեց, որ Արևմուտքը չի դադարեցնի պատերազմը Ռուսաստանի դեմ նույնիսկ Ուկրաինայում պատերազմի տաք փուլի ավարտից հետո։

Սա նշանակում է, որ արևմտյան վեկտոր ունեցող Հայաստանը անընդհատ զոհաբերվելու է Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ պատերազմում, մինչև վերջնական ոչնչացում։

Հայաստանի ոչնչացման գործընթացը դադարեցնելու մի ձև կա` հրաժարվել արևմտյան վեկտորից։ Եվ առաջին հերթին դա պետք է անեն ընդդիմադիրներն իրենց գլխում ու քաղաքական կոմնորոշումներում։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 2254

Մեկնաբանություններ